// Open Role at evolution
Evolution-ը 2006թ․-ին հիմնադրված և 2015թ-ից Nasdaq Nordic հարթակում ընդգրկված միջազգային Evolution Group-ի մի մասն է։
Evolution-ն ամենախոշոր օպերատորներին առցանց խաղերի ոլորտում նորարար ծրագրային ապահովման լուծումներ առաջարկող առաջատար միջազգային ընկերություն է, որը գործում է աշխարհի ավեի քան 40 վայրերում և իր թիմում է հավաքել շուրջ 100 ազգությունների ավելի քան 20000 ներկայացուցիչների։
Evolution-ը Հայաստան է մուտք գործել 2020 թվականին և արագորեն հաստատվել որպես գերազանցության համբավ ունեցող խոշոր գործատու:
Մենք հավակնում ենք դառնալ տարածաշրջանի առաջատար գործատուներից մեկը՝ առաջարկելով կարիերայի նոր հնարավորություններ և հետաքրիքիր աշխատանքային փորձառություն:Տեխնիկայի վերջին շնչով հագեցած ընկերության ստուդիան Երևանից ուղիղ եթերով հեռարձակվող բովանդակությամբ ապահովում է ընկերության միջազգային ցանցը, որն այնուհետև փոխանցվում է լիցենզավորված օպերատորներին ամբողջ աշխարհում:
Դե ինչ, պատրա՞ստ եք նոր հնարավորությունների և յուրահատուկ փորձառության։ Մենք սպասում ենք Ձեզ։
Ապահովել ընկերության շենքային համակարգերի շարունակական սպասարկումն ու պահպանությունը և վերացնել մանր թերությունները.
Ղեկավարել կամ վերահսկել այն մասնագետների և ենթակապալառուների աշխատանքը, ովքեր աշխատում են ընկերության էլեկտրական կայանքների հետ
Հետևել և անհրաժեշտության դեպքում փոխարինել էլեկտրական լամպերը նշանակված բոլոր օբյեկտներում, ըստ անհրաժեշտության:
Ըստ անհրաժեշտության կատարել սանտեխնիկայի հետ կապված ոչ բարդ աշխատանքներ
Ապահովել էլեկտրական ենթակառուցվածքի պարբերաբար ստուգումների իրականացումը, ապահովել էլեկտրական ենթակառուցվածքի վերանորոգում և անհրաժեշտ սպասարկումը, անհրաժեշտության դեպքում հրավիրել էլեկտրիկ
Անհրաժեշտության դեպքում կատարել կոսմետիկ վերանորոգումներ, ինչպիսիք են տեղական պատերի ներկումը, ծեփամածիկը, այլ
Կատարել օդափոխման համակարգի հետ կապված անհրաժեշտ բազային աշխատանքներ և վերանորոգումներ, ինչպիսիք են ֆիլտրերի փոխարինումը և լվացումը
Պատշաճ կերպով արձագանքել արտակարգ իրավիճակներին կամ հրատապ խնդիրներին, երբ դրանք ծագում են և դրանց հետևանքով առաջացած խնդիրներին համապատասխան լուծումներ առաջարկել
Կատարել շենքի դռների, բռնակների սպասարկում և վերանորոգում
Անհրաժեշտության դեպքում ապամոնտաժել, տեղադրել և վերանորոգել կահույքի բռնակները, ծխնիները և այլ դետալներ
Ըստ հանձնարարականի տեղափոխել ապրանքներ կամ սարքավորումներ
Կատարել անմիջական ղեկավարի կողմից համակարգերի սպասարկամ վերաբերյալ այլ հանձնարարություններ
Փոխարինել գործընկերներին արձակուրդի, հիվանդության արձակուրդի և այլ բացակայությունների ժամանակ
Միջնակարգ կրթություն;
Հայերենի գերազանց իմացություն
Անգլերենի ընթերցանության և գրավոր բազային մակարդակ
Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ փորձ շինարարական համակարգերի սպասարկման և անսարքությունների վերացման ոլորտում
Պատասխանատվության բարձր զգացում
Թիմում աշխատելու ունակություն
Համակարգչային բազային գիտելիքներ` MS Word, MS Excel
մարզադահլիճով և ճաշարանով համալրված աշխատավայր,
գերժամանակակից հեռարձակման ստուդիայում աշխատանքային փորձ ձեռք բերելու հնարավորություն,
մասնագիտական և անհատական զարգացման հնարավորություններ` կարիերայի աճի հնարավորություն,
առողջության ապահովագրության փաթեթ,
արտոնության քարտ: